Public notification
13.01.2023
«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ).
1. Իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- Կոտայքի մարզ, համայնք Գառնի, Շիրազի փողոց, 14 հասցեում գտնվող 270,9 ք․մ․ բնակելի տուն, 14,2 ք․մ․ թոնրատուն, 10,5 ք․մ․ կաթսայատուն և 0,108 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 25900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Առինջ, Հ․ Գասպարյան փողոց, 9 հասցեում գտնվող 219,7 ք․մ․ բնակելի տուն և 0,04379 հա հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45900000 ՀՀ դրամ:
- Կոտայքի մարզ, համայնք Հրազդան ք․, Միքայելյան փողոց, 2/2 հասցեում գտնվող 96,95 ք․մ․ բնակարան /գույքի կազմում առկա է 30,52 ք․մ․ մակերեսով հասարակական նշանակության առևտրի սրահ/: Լոտի մեկնարկային գինը` 19100000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 30.01.2023թ.-ին, ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 02.03.2023թ.-ին:
2. Շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը...