ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հրապարակային ծանուցում 13.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում  «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու են հետևյալ լոտերը.
 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող՝
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Կիևյան փողոց, 13 շենք, թիվ 36 հասցեում գտնվող 67.1 քմ մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 32090000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Բաղրամյան պողոտա, 4 նրբանցք, թիվ 34 հասցեում գտնվող 62.21 քմ մակերեսով բնակելի տուն, 4.51 քմ մակերեսով ինքնակամ շինություն, 0.00821 հա մակերեսով հողամաս և 0.00249 հա մակերեսով հողամասի ½ բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 39240000 ՀՀ դրամ:
Լոտերի նկատմամբ սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  սեփականության  իրավունքով պատկանող՝
- ՀՀ, ք. Երևան,  Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող 72 քմ մակերեսով բնակելի տուն, 19.7 քմ մակերեսով օժանդակ շինություն, 83.1 քմ մակերեսով ինքնակամ կցակառույց և 0.01815 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 30000000 ՀՀ դրամ:
     Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 29.10.2020թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ -ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՖԻՔՍԻՆԳ (ԱՌԱՎՈՏՅԱՆ) 21.10.2020

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 17340.18 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:


 

Հայտարարություն 21.10.2020

Ի փոփոխություն  03.09.2020թ. տեղադրված՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտի աճուրդային վաճառքի վերաբերյալ «Ծանուցման», տեղեկացնում ենք, որ ներքոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ չափով.
-  ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի փողոց, թիվ 88/6: Լոտի մեկնարկային գինը` 252598500 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:

Հայտարարություն 20.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 21.10.2020թ.-ին, ժամը 12:00-ին իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:


 

ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՖԻՔՍԻՆԳ (ԵՐԵԿՈՅԱՆ) 20.10.2020

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 17080.13 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:


 

Հայտարարություն 13.10.2020

Ի փոփոխություն  03.09.2020թ. տեղադրված՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտի աճուրդային վաճառքի վերաբերյալ «Ծանուցման», տեղեկացնում ենք, որ ներքոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ չափով.
-  ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի փողոց, թիվ 88/6: Լոտի մեկնարկային գինը` 280665000 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ:

Հայտարարություն 12.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 14.10.2020թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
1. MERCEDES-BENZ E 350, թող. տարեթիվը՝ 2004թ., լոտի մեկնարկային գինը՝ 2100000 ՀՀ դրամ:
2. AUDI A5 2.0T SB QUATTRO, թող. տարեթիվը՝ 2010թ., լոտի մեկնարկային գինը՝ 4350000 ՀՀ դրամ:
3. Mercedes-Benz S500L, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 5440000 ՀՀ դրամ:
4. KIA OPTIMA 2.0 T, թող. տարեթիվը՝ 2013թ., լոտի մեկնարկային գինը՝ 3600000 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 05.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 06.10.2020թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 12:00-ից,  իրականացվելու է  «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված տարբեր տեսակի մարտկոցների ջարդոնի աճուրդային վաճառքը՝ «դասական» (գնի բարձրացում) եղանակով: Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև լոտերի ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011)(091) 52-61-85 հեռախոսահամարներով:


 

Հայտարարություն 01.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 05.10.2020թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքը.
1. Toyota Camry, թող. տարեթիվը՝ 2011թ., լոտի մեկնարկային գինը՝ 3700000 ՀՀ դրամ:
2. MAZDA ATENZA SPORT 2, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 800000 ՀՀ դրամ:
3. BMW 325 I, թող. տարեթիվը՝ 2004թ., լոտի մեկնարկային գինը՝ 2100000 ՀՀ դրամ:
4. NISSAN TIIDA 1.5, թող. տարեթիվը՝ 2006թ., լոտի մեկնարկային գինը՝ 1560000 ՀՀ դրամ:
5. OPEL ASTRA 1.6 I, թող. տարեթիվը՝ 2000թ., լոտի մեկնարկային գինը՝ 1320000 ՀՀ դրամ:
6. SUBARU TRIBECA-B9, թող. տարեթիվը՝ 2005թ., լոտի մեկնարկային գինը՝ 3450000 ՀՀ դրամ:
7. Hyundai Sonata 2.4GD, թող. տարեթիվը՝ 2012թ., լոտի մեկնարկային գինը՝ 3180000 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև բորսայի հարթակում վաճառվող այլ լոտերի ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Հայտարարություն 01.10.2020

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  02.10.2020թ.-ին ժամը 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր  ուրբաթ օր՝ նույն ժամին, իրականացվելու է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հետևյալ լոտի աճուրդային վաճառքը.
- Շահագործման համար ոչ պիտանի տրոլեյբուսների ջարդոն՝ կազմաքանդված (որպես մեկ միասնական համալիր), լոտի մեկնարկային գինը՝ 18000 ՀՀ դրամ 1 տոննայի համար:
   Գույքերի փաստացի քանակը կարձանագրվի գործարքի կնքումից և կշռումն իրականացվելուց հետո: Գույքի տեղափոխումը և կշռումն իրականացվելու է գնորդի կողմից և վերջինիս միջոցներով:
  Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, որի վճարման վերջնաժամկետն է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:30-ը: Նախավճարը պետք է վճարվի «Ակսոն» ԱՀ Բորսայի դրամարկղում` աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103077150000 հաշվեհամարին:
   Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:





 

Հայտարարություն 01.10.2020

     Ի փոփոխություն  03.09.2020թ. տեղադրված՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտի աճուրդային վաճառքի վերաբերյալ «Ծանուցման», տեղեկացնում ենք, որ ներքոհիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվում է հետևյալ չափով.
-  ՀՀ, ք. Երևան, Բագրևանդի փողոց, թիվ 88/6: Լոտի մեկնարկային գինը` 311850000 ՀՀ դրամ:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ: