ТОВАРНО-СЫРЬЕВАЯ БИРЖА

Объявление 10.06.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 13.06.2019թ.-ից յուրաքանչյուր աշխատանքային օր իրականացվելու է «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախկինում շահագործված հետևյալ սարքերի և սարքավորումների աճուրդային վաճառքը.
-Պրես BRUDERER BSTA 30, տարեթիվը՝ 1990թ: Միավորի մեկնարկային գինը 2500000 ՀՀ դրամ:
-SCHRODER & BAUER OHG TYP L&M601, տարեթիվը՝  1991թ: Միավորի մեկնարկային գինը 2500000 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011)526185 հեռախոսահամարով:

ЕРЕВАНСКИЙ ФИКСИНГ ЗОЛОТА (УТРЕННИЙ) 13.09.2019

Цена одного грамма золота пробы 585 составляет 13239.52 драм.

Ереванский фиксинг- это ориентировочная цена золота, которая рассчитывается на основании анализа спроса и предложения, с учетом итогов торгов на товарной бирже «Аксон» и других факторов.

Объявление 13.09.2019

​«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 16.09.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տրանսպորտային միջոցների, համակարգիչների, տպող և պատճենահանող սարքերի, ինչպես նաև համակարգչային և այլ սարք-սարքավորումների աճուրդային վաճառքը: Գույքերը շահագործված են, մեծամասամբ՝ ֆիզիկապես և բարոյապես մաշված:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ www.akson.am, www.borsa.am կայքեր կամ զանգահարել (011)526185 հեռախոսահամարով:

ЕРЕВАНСКИЙ ФИКСИНГ ЗОЛОТА (ВЕЧЕРНИЙ) 13.09.2019

Цена одного грамма золота пробы 585 составляет 13417.57 драм.

Ереванский фиксинг- это ориентировочная цена золота, которая рассчитывается на основании анализа спроса и предложения, с учетом итогов торгов на товарной бирже «Аксон» и других факторов.

Объявление 12.09.2019

Տեղեկացնում ենք, որ այսուհետ բորսայի պաշտոնական կայք՝ www.akson.am, կարող եք մուտք գործել նաև www.borsa.am հասցեով: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կկրի արդյունավետ, շարունակական և փոխշահավետ բնույթ:

Объявление 11.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  12.09.2019թ.-ին, ժամը 12:00-ին իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011)526185 հեռախոսահամարով:

Публичное уведомление 10.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը՝
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Դրոյի փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող 72 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.7 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.01815 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32360000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.09.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

Объявление 09.09.2019

​«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12.09.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը.
-Սև մետաղի ջարդոն, 73000 կգ- մեկնարկային գինը՝ 20 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Թուջի ջարդոն, 2000 կգ- մեկնարկային գինը՝ 25 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Չժանգոտվող պողպատի ջարդոն (մինչև 8% նիկելի պարունակությամբ) 2300 կգ, մեկնարկային գինը՝ 150 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Ալյումինի ջարդոն, 5425 կգ- մեկնարկային գինը՝ 350 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա  կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Объявление 06.09.2019

Ի հաստատումն մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի,  կնքվել է պայմանագիր նոր գործընկեր՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ հետ, վերջինիս ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը դասական և հոլանդական եղանակներով բորսայի հարթակում կազմակերպելու նպատակով: 

Объявление 03.09.2019

Ի հաստատումն մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի, կնքվել է հերթական պայմանագիր նոր գործընկեր՝ ՀՀ  ԱԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ հետ, վերջինիս ապրանքանյութական արժեքների գնահատման և աճուրդային վաճառքը դասական և հոլանդական եղանակներով բորսայի հարթակում կազմակերպելու նպատակով: 

Объявление 03.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 05.09.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության  կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը` հոլանդական եղանակով.
1. Նավթաբիտում, 12 տոննա - միավորի մեկնարկային գինը՝  19600 ՀՀ դրամ:
2. Երկաթե բետոնե սալիկ Գ-108, 108 հատ - միավորի մեկնարկային գինը՝ 8575 ՀՀ դրամ:
3. Գնդաձև փական Դու 700 - միավորի մեկնարկային գինը՝ 25725 ՀՀ դրամ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա  կամ զանգահարել (011)52-61-85 հեռախոսահամարով: