COMMODITY AND RAW MATERIAL EXCHANGE

Announcement 12.07.2019

Բորսայի հարթակում պարբերաբար իրականացվում է բազմանուն և բազմաբնույթ ապրանքանյութական արժեքների վաճառք, այդ թվում՝ ՀՀ բանկերում, վարկային կազմակերպություններում և գրավատներում գրավադրված գույքերի աճուրդային վաճառք՝ հրապարակային սակարկություններով: Վաճառքի են ներկայացված նաև բազմաթիվ պետական հիմնարկների և ձեռնարկությունների օտարման ենթակա տրանսպորտային միջոցները, սարք-սարքավորումները, համակարգչային տեխնիկան, կահույքը և այլ արժեքներ: 
Հանդիսանալով բորսային խոշորագույն հարթակ, մենք ապահովում ենք ապրանքների ու ծառայությունների առուվաճառքի գործարքների քանակային և ծավալային աճը, ինչպես նաև հաճախորդների քանակի ավելացումը՝ ամուր գործընկերական հարաբերությունների ներքո:  

Announcement 13.09.2019

​«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 16.09.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տրանսպորտային միջոցների, համակարգիչների, տպող և պատճենահանող սարքերի, ինչպես նաև համակարգչային և այլ սարք-սարքավորումների աճուրդային վաճառքը: Գույքերը շահագործված են, մեծամասամբ՝ ֆիզիկապես և բարոյապես մաշված:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ www.akson.am, www.borsa.am կայքեր կամ զանգահարել (011)526185 հեռախոսահամարով:

YEREVAN FIXING OF GOLD (MORNING) 13.09.2019

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 13239.52 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:

YEREVAN FIXING OF GOLD (EVENING) 13.09.2019

Ոսկու 585 հարգի մեկ գրամի արժեքը կազմում է 13417.57 դրամ:

YGFA երևանյան ֆիքսինգը կողմնորոշիչ արժեք է, որը ձևավորվում է բորսայի հարթակում կատարված գործարքների արդյունքների, առաջարկի և պահանջարկի, ինչպես նաև այլ գործոնների համադրության, վերլուծության և հաշվարկի արդյունքում:

Announcement 12.09.2019

Տեղեկացնում ենք, որ այսուհետ բորսայի պաշտոնական կայք՝ www.akson.am, կարող եք մուտք գործել նաև www.borsa.am հասցեով: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կկրի արդյունավետ, շարունակական և փոխշահավետ բնույթ:

Announcement 11.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31)  12.09.2019թ.-ին, ժամը 12:00-ին իրականացվելու է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ոսկերչական իրերի աճուրդային վաճառք:
Մանրամասն տեղեկությունների և ամբողջական ցանկին ծանոթանալու համար կարող եք այցելել  բորսա կամ www.akson.am կայքի «վաճառվող լոտեր» բաժին կամ զանգահարել (011)526185 հեռախոսահամարով:

Public notification 10.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ համապատասխան փուլերով` «դասական» (գնի բարձրացմամբ), այնուհետև «հոլանդական» (գնի նվազեցմամբ) եղանակներով:  Աճուրդի ընթացքում վաճառվելու է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ)  գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտը՝
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Դրոյի փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող 72 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 19.7 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.01815 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 32360000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 26.09.2019թ.-ին, ժ.12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Բի Էս Թի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական: 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ 
      Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:
      Լոտն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեով և ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.llcbst.am, www.akson.am կայքերը:

 

Announcement 09.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) 12.09.2019թ.-ից  յուրաքանչյուր աշխատանքային օր՝  ժամը 12:00-ից,  իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հետևյալ լոտերի աճուրդային վաճառքը.
-Սև մետաղի ջարդոն, 73000 կգ- մեկնարկային գինը՝ 20 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Թուջի ջարդոն, 2000 կգ- մեկնարկային գինը՝ 25 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Չժանգոտվող պողպատի ջարդոն (մինչև 8% նիկելի պարունակությամբ) 2300 կգ, մեկնարկային գինը՝ 150 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
-Ալյումինի ջարդոն, 5425 կգ- մեկնարկային գինը՝ 350 ՀՀ դրամ 1 կգ-ի համար:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել բորսա  կամ զանգահարել (011) 52-61-85 հեռախոսահամարով:

Announcement 06.09.2019

Ի հաստատումն մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի,  կնքվել է պայմանագիր նոր գործընկեր՝ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ հետ, վերջինիս ապրանքանյութական արժեքների աճուրդային վաճառքը դասական և հոլանդական եղանակներով բորսայի հարթակում կազմակերպելու նպատակով: 

Public notification 03.09.2019

«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Բի Էս Թի» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) շարունակելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին գրավի իրավունքով պատկանող հետևյալ լոտի բաց աճուրդը. ՀՀ, Արարատի մարզ, համայնք Արարատ, Աբովյան փողոց, 6 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 38.1 ք.մ.  մակերեսով  բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 1694577 ՀՀ դրամ: Լոտի նկատմամբ սահմանափակումները՝ գույքը գրավադրված է: Աճուրդի փուլերը հոլանդական եղանակով` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 20.09.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 21.10.2019թ.-ին: Աճուրդի մասնակցության նախավճարը՝ լոտի ընթացիկ մեկնարկային գնի 1%, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա  ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «ԲիԷսԹի» ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103374150000 հաշվեհամարին) կամ կազմակերպչի տրված այլ հաշվեհամարին: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական: Աճուրդում հաղթող է ճանաչվում  անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը և աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվել է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Լոտը ուսումնասիրելու համար անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը,  յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել լոտի նշված հասցե ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.akson.am, www.llcbst.am կայքեր:

Announcement 03.09.2019

Ի հաստատումն մատուցվող ծառայությունների բարձր մակարդակի, կնքվել է հերթական պայմանագիր նոր գործընկեր՝ ՀՀ  ԱԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԶԵՐՎՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ հետ, վերջինիս ապրանքանյութական արժեքների գնահատման և աճուրդային վաճառքը դասական և հոլանդական եղանակներով բորսայի հարթակում կազմակերպելու նպատակով: