«Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է բաց աճուրդ` հոլանդական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.
- ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փողոց, թիվ 49/51 հասցեում գտնվող 607.45 ք.մ. մակերեսով բնակելի տուն (ավարտվածության աստիճանը՝ 50-80%), 24.4ք.մ. (61խ.մ.) պարիսպ և 0.108609 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 200000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Մ. Պարսեղովի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող 284.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 1.2 ք.մ. մակերեսով ինքնակամ պարիսպ և 0.02997 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 57000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Տերյան փողոց, 19 շենք, թիվ 28-29 հասցեում գտնվող 211ք.մ. մակերեսով բնակարան (որից՝ 106.5 ք.մ. մակերեսով բնակարան, 104.5 ք.մ. ձեղնահարկ): Լոտի մեկնարկային գինը` 244000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, թիվ 2/6-2 հասցեում գտնվող 53.45 ք.մ. մակերեսով առևտրի սրահ և 0.0034 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 20600000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Քաղցրաշեն, Աբովյան փողոց, թիվ 38 հասցեում գտնվող 295.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 24 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 18.1 ք.մ. մակերեսով դալան, 13.6 ք.մ. մակերեսով միջանցք, 29.7 ք.մ. մակերեսով թոնրատուն, 31.3 ք.մ. մակերեսով անասնաշենք, 8.8 ք.մ. մակերեսով անասնաշենք և 0.234 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 16300000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, Քաղցրաշեն համայնքում գտնվող 0.168 հա մակերեսով հողամասի ½ բաժնեմաս: Լոտի մեկնարկային գինը` 440000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոց, թիվ 6/6 հասցեում գտնվող 141.4 ք.մ. մակերեսով վարչական շենք, 213.5 ք.մ. մակերեսով ավտո բոքսեր, 720 ք.մ. մակերեսով արտադրամաս, 90.14 ք.մ. մակերեսով պահեստ, 13.6 ք.մ. մակերեսով սանհանգույց, 8 ք.մ. մակերեսով վառելանյութի լիցքավորման կայան, 0.725663 հա մակերեսով հողամաս և բետոնհանգույցի սարքավորում՝ HZS: Լոտի մեկնարկային գինը՝ 968000000ՀՀ դրամ:
- ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փողոց, թիվ 1/1 հասցեում գտնվող 19.62 ք.մ. մակերեսով ճաշախուց, 20.72 ք.մ. մակերեսով ճաշախուց, 7.23 ք.մ. մակերեսով ճաշախուց, 5.2 ք.մ. մակերեսով ճաշախուց, 109.5 ք.մ. մակերեսով ճաշախուց, 16.36 ք.մ. մակերեսով ճաշախուց, 18.41 ք.մ. մակերեսով ճաշախուց, 3.9 ք.մ. մակերեսով բուխարի, 53.33 ք.մ. մակերեսով բուֆետ, 25.75 ք.մ. մակերեսով թոնրատուն, 56.07 ք.մ. մակերեսով շինություն, 10.7 ք.մ. մակերեսով աղբյուր, 10.56 ք.մ. մակերեսով սանհանգույց, 217.26 ք.մ. մակերեսով թանգարան, 9.6 ք.մ. մակերեսով պահակատուն, 24 ք.մ. մակերեսով ծածկ, 208.5 ք.մ. մակերեսով ծածկ, 63.05 ք.մ. մակերեսով ծածկ և 0.7897 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 170000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, 4-րդ միկրոշրջան, 3-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 223.5 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 52 ք.մ. մակերեսով ատամնատեխնիկական լաբորատորիա, 6.7 ք.մ. մակերեսով պարիսպ և 0.059 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 45000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արարատի մարզ, համայնք Գետափնյա, 4-րդ փողոց, թիվ 3/1 հասցեում գտնվող 75.2 ք.մ. մակերեսով գրասենյակ, 17.5 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն, 438.7 ք.մ. մակերեսով արտադրամաս, 53.4 ք.մ. (6.55 խ.մ.) պարիսպ, 10.1 ք.մ. մակերեսով ծածկ և 0.06 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 177000000ՀՀ դրամ:
- ՀՀ, Արագածոտնի մարզ, համայնք Տեղեր, Այգեգործական թաղամաս, 10-րդ փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 220.3 ք.մ. մակերեսով այգետնակ, 8 ք.մ. (13.6 խ.մ.) մակերեսով պարիսպ, 69.1 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն և 0.143 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 23000000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա, 67 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 90 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 17500000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Լոռու մարզ, համայնք Վանաձոր, Վարդանանց փողոց, 43/1 շենք, թիվ 13 հասցեում գտնվող 48.06 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9700000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը` հոլանդական եղանակով, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցեում 25.04.2019թ.-ին, ժ. 12:00-ին, այնուհետև հոլանդական եղանակով կայացվող աճուրդի յուրաքանչյուր հերթական փուլը կանցկացվի յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օրը, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի ավարտը՝ 30.12.2019թ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է համապատասխան գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարի): Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև նախավճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախավճարը ենթակա է վերադարձման, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն, այցելել վերը նշված հասցեներով և ծանոթանալ լոտերի հետ՝ այցելությունը նախապես համաձայնեցնելով Կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31 հասցե: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011)56-45-13 հեռախոսահամարով կամ այցելել www.flores.am, www.akson.am կայքերը: